Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տանից դուրս գալիս՝ անձը պարտադիր պետք է ունենա համապատասխան թերթիկ

Տանից դուրս գալիս՝ անձը պարտադիր պետք է ունենա համապատասխան թերթիկ
25.03.2020 | 17:30

Մարտի 24-ին, ընդունվեց որոշում, համաձայն որի խստացվում է արտակարգ դրությունը։ Ըստ այդմ՝ տանից դուրս գալիս պարտադիր պետք ունենալ լրացված թերթիկ, որի մեջ պետք է ներառված լինեն անձի անուն, ազգանուն, հայրանուն, ելքի ժամ, ելքի հասցե, այցելության վայրի հասցե և անվանում, այցելության նպատակ և վերադարձի ակնկալվող ժամ։ Տեղաշարժման թերթիկները քաղաքացիները կարող են տպել covid19.am կայքից, կարող է լրացված լինել նաև ձեռագիր։

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ