«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների դեմ նորից թիրախավորված արշավ է սկսվել

Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների դեմ նորից թիրախավորված արշավ է սկսվել
25.03.2020 | 17:35

«Փաստը» գրել է. «Այս օրերին նորից թիրախավորված արշավ է սկսվել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Հիմնական «առիթն» այն էր, որ եկեղեցին կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում չհետաձգեց մարդաշատ պատարագները: Հիմա էլ որոշ շրջանակների ափերից հանել է, որ եկեղեցին էլ է գտել հավատացյալ հանրության հետ անվտանգ հաղորդակցվելու ճանապարհը, և մասնավորաբար պատարագներն անցկացվում են «օնլայն» ռեժիմով: Մեր տեղեկություններով, նշյալ շրջանակները հույս ունեին, որ ճգնաժամային վիճակում հնարավոր կլինի վերջապես հասնել ՀԱԵ թուլացմանն ու ժողովրդից հեռացնելուն:

Ոչ անհայտ ծագման ֆինանսական սնուցում ունեցող նմանատիպ «խմբավորումները», փոխանակ միանալու միասնականության և համընդհանուր համախմբման կոչերին, առաջին իսկ հարմար առիթն օգտագործում են եկեղեցու հիմքերը խարխլելու և հոգևորականների վրա հարձակվելու համար: Փաստացի նույն շրջանակներն էին, որ իշխանափոխությունից հետո տոտալ հարձակումներ էին կազմակերպում եկեղեցու դեմ, նրանք էին, որ տարածեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ ՀՀ-ից փախչելու մասին ակնհայտ կեղծ տեղեկությունը: Հետևելով այդ «խմբակների» ներկայացուցիչների գրառումներին ու հանրային գործունեությանը՝ դժվար չէ արձանագրել, որ նրանք աչքի են ընկնում եկեղեցուն ու հոգևորականներին ուղղված բացահայտ ծաղրական ու հեգնական գրառումներով: Այս շրջանակները, որոնց ընդունված է ընդհանրական անվանել, այսպես կոչված, «սորոսականներ», եկեղեցու դեմ գրոհելու և ազգային բոլոր արժեքների ոտնահարման գործընթացն իրականացնելու համար հստակ դերաբաշխում ունեն»:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ