Աշխարհում վարակվածների թիվն անցել է 422 000ը

Աշխարհում վարակվածների թիվն անցել է 422 000ը
25.03.2020 | 17:38

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 422 000-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 18 000-ը: Ապաքինվել են 109142-ը:
Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 218 է: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է՝ 69176 մարդ։ Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձ ցուցանիշն Իտալիայում է՝ 6820:
Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում՝ 54 881: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում՝ առաջ անցնելով Իսպանիայից:

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ