Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գիտնականները տեսագրել են վտանգավոր երկնաքերը, որ ապրիլի 29-ին Երկրին կմոտենա

Գիտնականները տեսագրել են վտանգավոր երկնաքերը, որ ապրիլի 29-ին Երկրին կմոտենա
25.03.2020 | 20:43

Ապրիլի 29-ին Երկիր մոլորակի հետ բավական մոտ հեռավորության վրա կգտնվի 1998 OR2 երկնաքարը: Virtual Telescope նախագծի գիտնականներին ու աստղագետներին հաջողվել է տեսագրել վտանգավոր համարվող երկնաքարը: Այս մասին գրում է ռուսակն Лента-ն:
«Երկնաքարը Երկիր մոլորակին շատ մոտ կգտնվի 2020-ի ապրիլի 29-ին: Մեր մոլորակի համար որպես հավանական վտանգ ներկայացնող «օտար մարմնի» տրամագիծը կազմում է 1.8-4.1 կմ է»,- գրում է աղբյուրը:


Նշենք, որ ապրիլի 29-ին երկնաքերը մեր մոլորակից 6.3 մլն կմ հեռավորության վրա է գտնվելու: Այն 16 անգամ ավելի է, քան Երկրի և Լուսնի միջև եղած հեռավորությունը:

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ