«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սպառողների էլեկտրականության, գազի ու ջրի մատակարարումը չի դադարեցվի՝ վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում

Սպառողների էլեկտրականության, գազի ու ջրի մատակարարումը չի դադարեցվի՝ վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում
25.03.2020 | 21:58

Արտակարգ դրության ընթացքում մատակարար ընկերությունները չեն կարող դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը՝ վճարման պարտավորության չկատարման դեպքում, հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:


«Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։


Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնել էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից», - ասված է ՀԾԿՀ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ