Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
25.03.2020 | 21:59

Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն է այցելել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:


ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն էր տարածել` խնդրելով կուսակցական ընկերներին, ինչպես նաև ամեն տարի մարտի 25-ին Կոմիտասի անվան պանթեոն այցելող` Անդրանիկ Մարգարյանի ընկերներին, մերձավորներին, նախկին գործընկերներին, անվանի պետական, քաղաքական գործչի հանդեպ մեծագույն հարգանք տածող բազմաթիվ անհատների` այս տարի ձեռնպահ մնալ Պանթեոն այցելությունից, մնալ տանը և Անդրանիկ Մարգարյանի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել` աղոթելով նրա հոգու հանգստության համար: ՀՀԿ-ն կոչ էր արել մեծագույն վտանգ և լուրջ մարտահարավեր դարձած համավարակի այս ժամանակաշրջանում առավելապես հոգ տանել միմյանց նկատմամբ, ցուցաբերել սոցիալական մեծ պատասխանատվություն, պետական մտածողություն և քաղաքացիական բարձր գիտակցություն` համատեղ ուժերով հաղթահարելու ստեղծված իրավիճակը և երկիրը վերադարձնելու կյանքի բնականոն հուն:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ