Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արսեն Թորոսյան. Արհեստական շնչառության 42 սարք ունենք առանձնացված, որոնցից հիմա միայն մեկն է օգտագործվում

Արսեն Թորոսյան. Արհեստական շնչառության 42 սարք ունենք առանձնացված, որոնցից հիմա միայն մեկն է օգտագործվում
25.03.2020 | 22:00

Պացիենտների թվի աճին զուգընթաց մոտեցումները փոխվում են, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հիվանդնոցներում կա՞ն համապատասխան քանակի մահճակալներ և թթվածնային սարքեր՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկելու համար։

«Երևանում այս պահին 4 մասնագիտացված բժշկական կենտրոններում են աշխատանքներ ծավալվում. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը և Սբ. Աստվածամայր կենտրոնի ծննդատան մասնաճյուղը, որոնց գումարային մահճակալային ֆոնդը կազմում է մոտ 650 մահճակալ», - ասաց Թորոսյանը։ Նա նշեց նաև, որ հնարավոր է մարզային բժշկական կենտրոններ առանձնացվեն այդպիսի աշխատանքներ ծավալելու համար։ «Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներն այս պահին ներառված են և այնտեղ այս պահին պացիենտներ կան, որոնք սիմպտոմներ չունեն կամ թեթև սիմպտոմներ ունեն»։


Անդրադառնալով արհեստական շնչառական սարքավորումներին՝ առողջապահության նախարարն ասաց, որ այս պահին առանձնացված 42 սարք կա, որոնցից օգտագործվում է միայն մեկը։ «7 սարքի գնման գործընթաց ենք սկսել, աշխարհի բոլոր տեղերից ձեռքբերումներ ենք փորձում իրականացնել։ Բայց աշխարհում կա դրանց դեֆիցիտ», - ասաց նախարարը։ Թորոսյանը նշեց նաև, եթե եղած սարքերի քանակը չփոխվի, չեն բավականացնի բոլոր հիվանդների համար:

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ