Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ուկրաինայում արտակարգ դրություն են մտցրել

Ուկրաինայում արտակարգ դրություն են մտցրել
25.03.2020 | 22:04

Ուկրաինայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մինչև ապրիլի 24-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում: Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը նախատեսվում է «Քաղաքացիական պաշտպանության միասնական համակարգի մասին» օրենքով:


Արտակարգ իրավիճակները նախատեսում են պետական մարմինների միջև փոխգործակցության հատուկ ռեժիմ՝ վիրուսի դեմ պայքարի ժամանակահատվածի համար, մասնավորապես, բոլոր ծառայություններն անցում են արտակարգ ռեժիմի:
Նաև արտակարգ դրության ժամանակահատվածի համար կարող է սահմանվել կարանտին, զանգվածային միջոցառումների արգելում, ուղևորափոխադրումների սահմանափակում, սահմանի փակում, անհրաժեշտության դեպքում՝ բնակչությունը կարող է տարհանվել արտակարգ դրության գոտուց:

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ