Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Նիկոլ Փաշինյան. ԱԺ պատգամավոր եմ 2012-ից, մեր տանը ինչ գնել ենք, վերցրել ենք սպառողական վարկերով

Նիկոլ Փաշինյան. ԱԺ պատգամավոր եմ 2012-ից, մեր տանը ինչ գնել ենք, վերցրել ենք սպառողական վարկերով
25.03.2020 | 22:07

Երեկ կես գիշերից մարդկանց արգելվել է առանց կենսական կարևորության նշանակության պատճառի դուրս գալ, սա ֆորսմաժոր չէ՞: Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:


«Վարկերի թեման ամենամեծ ֆինանսական տագնապ առաջացնող թեմաներից մեկն է, և դա հաշվի առնելով նախագիծ եմ շրջանառության մեջ, որը նախատեսում է արտակարգ դրության մասին օրենքում լրացում կատարել, որ օրենքի ուժով կարգավորվի վարկային արձակուրդ տրամադրելու հարցը, արտակարգ իրավիճակից բխող, արտակարգ դրություն հայտարարելու ժամանակահատվածում»,-ասաց նա: Նա կոչ արեց որոշում արձակել, այդ արձակուրդը տալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեմ է այդպիսի որոշումներին: «Եթե մարդը անպարտաճանաչ հաճախորդ է, իր պարտավորությունները չի կատարում և մի հատ էլ արձակուրդ ենք տալիս»,-ասաց նա և հարց բարձրացրեց, թե այսօր բնականոն աշխատող մադկանց, ովքեր դիմակ, ալկոգել են վաճառում, նրանց, ովքեր բարեհաջող առևտուր իրականացնողներ են և շահույթները ավելացել են, ինչու պետք է տան վարկային արձակուրդ: Նա նշեց, որ խնդիր ունեցող քաղաքացիներին աջակցելու համար արդեն հինգ փաթեթ պատրաստել են:


«Դա շատ հեշտ է՝ եկեք ազատենք, վարկերից ազատենք, հարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք, էդ լուրջ եք ասո՞ւմ, հո ասելով չի, կներեք, այդ խոսքի արժեքին էլ հետևենք: Առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնություն արեք ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել՝ այդ թվում ոմանց ունեցվածքը բռնագանձելու միջոցով, առաջին հերթին քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում: Դուք նախաձեռնեք, կոնսեսուս ձևավորեք, 10 հազար չէ, 50 հազար՝ ամեն մարդու, կաժդմու: Հարկերը թողեք, վարկերը թողեք, օգնեք, տպավորություն է, որ դուք տենց բաժանողն եք մենք էլ թույլ չեք տալիս, գնացեք ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց»,-ասաց վարչապետը:


Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց, թե «Ձեռ եք առնումը ո՞րն է, յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի միտք արտահայտել: 550 հազար սպառողական վարկ վերցրած մարդ կա, ընտրենք, ես ասում եմ խնդիր կա, դուք չեք ուզում իմ մեկնած ձեռքը սեղմել, ուրիշ բաներ եք պատմում: Դուք էիք մինչև հեղափոխությունը ասում, որ պետք է բոլորին բռնագրավենք, կոպեկ առ կոպեկ բերենք»,-ասաց պատգմավորը:
Վարչապետը հիշեցրեց, որ Տիգրան Ուրիխանյանը անցած նիստին այստեղ՝ խանութի ծեծկռտուքի տեսարաններ էր նկարագրում: «Մինչև այդ խանութ ուղարկեցինք մարդկանց, ֆոտոները եկան, դուք արդեն այստեղ չէիք: Ես ԱԺ պատգամավոր եմ 2012-ից, մեր տանը ինչ գնել ենք, վերցրել ենք սպառողական վարկերով, մի հատ կարող եք բացատրեք ինձ ինչո՞ւ պետք է հարկային արձակուրդ տային ֆորսմաժորի բերումով: Ինչ վերաբերում է կոպեկ- կոպեկ հետ բերելուն, այո հետ ենք բերելու և Սահամանադրական հանրաքվեն դրա համար ենք դրել, որ մաֆիոզներ իրենց մաֆիաները, իրենց մաֆիոզ կառույցներով և մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն: Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում այն տեղերից ,որտեղից դուք մտածում եք, որ չենք հասնի, ու այդ ժամանակ, որ բերենք, վարկառուներին դրանից միջոցներ կտրամադրենք»,-եզրափակեց վարչապետը:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ