Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռոնալդոն 1 մլն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ռոնալդոն 1 մլն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
25.03.2020 | 22:07

Կրիշտիանու Ռոնալդոն միացել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրատվություններ անող մարզիկներին. նա 1 մլն եվրո կհատկացնի, նվիրատվության մի մասը կուղարկվի Լիսաբոն, մյուսը մասը՝ Պորտու: Այդ միջոցներով ինտենսիվ թերապիայի երկու բաժանմունք կֆինանսավորվի Լիսաբոնի Սանտա Մարիա հիվանդանոցում, որտեղ ընդունում են կորոնավիրուսով հիվանդներին: Այս երկու բաժանմունքները կանվանվեն «Ռոնալդո և Մենդես»՝ ֆուտբոլիստի և նրա գործակալի պատվին:Պորտուի Սան Անտոնիո հիվանդանոցը կհամալրվի 15 մահճակալներով, շնչառական սարքավորումներով և համակարգիչներով: Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 3000-ի, 43 մարդ մահացել է:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ