Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիոնել Մեսին կորոնավիրուսի դեմ պայքարի համար 1 միլիոն եվրո է նվիրաբերել

Լիոնել Մեսին կորոնավիրուսի դեմ պայքարի համար 1 միլիոն եվրո է նվիրաբերել
25.03.2020 | 22:08

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, հետևելով նախկին մարզչի՝ Պեպ Գվարդիոլայի օրինակին, 1 միլիոն եվրո է նվիրաբերել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին: Նա գումարը հատկացրել է առողջապահության ոլորտի աշխատակիցներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար։ Բարսելոնան Իսպանիայի մնացած շրջանների պես ներկայում մեկուսացված է։ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 40 000 դեպք, որից 2 696-ը՝ մահվան ելքով։ Միևնույն ժամանակ մահվան դեպքերից 514-ը գրանցվել է վերջին մեկ օրում։

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ