Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Չկա օրավարձով աշխատող հասկացություն, կա գրանցված ու չգրանցված աշխատող

Նիկոլ Փաշինյան. Չկա օրավարձով աշխատող հասկացություն, կա գրանցված ու չգրանցված աշխատող
25.03.2020 | 22:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ հարցին, որ օրավարձով աշխատողները սոցիալական խնդրի առաջ են կանգնել այս օրերին։

«Մենք մեկ ու կես տարի մարդկանց կոչ ենք անում աշխատել օրինական դաշտում, գրանցել աշխատանքը, եկամուտը։ ՀՀ-ում օրավարձով աշխատող հասկացություն գոյություն չունի։ Կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող։ Ընդ որում, պարտավորություն է, որ աշխատանքն ու եկամուտը պետք է գրանցվի։ Հիմա այս պայմաններում բոլոր այն մարդիկ, ովքեր գրանցված աշխատող են, իրենք կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, որովհետև մենք այդ մարդկանց օգնելու մեխանիզմներ ենք գտնում, մենք իրենց կարողանում ենք գտնել՝ ինքը որտեղ է աշխատում, վերջին մեկ տարում, երկու ամսում ինչքան աշխատավարձ է ստացել, այս պայմաններում ինչքան եկամտից է զրկվել, մենք իրեն ինչքան պետք է օգնենք, որպեսզի իր սոցիալական վիճակը հնարավորինս կառավարի։ Օրավարձով աշխատող այն քաղաքացիները, ովքեր չեն գրանցվել, ընդհանրապես ստվերում են եղել, այսինքն՝ լավ ժամանակներում ասել են՝ մենք թքած ունենք օրենքի վրա, կառավարության կոչերի վրա, իրենք հիմա նույնականացման պրոբլեմ ունենալու են։ Բայց մենք համարում ենք, որ իրենք մեր քաղաքացիներն են, և մենք պարտավոր ենք իրենց աջակցելու համար անել քայլեր»,- ասաց նա։ Ըստ Փաշինյանի՝ իրենք սոցիալապես ոչ այնքան պաշտպանված խավի մեջ են մտնում, ուրեմն տվյալներից մեկում պետք է արտացոլված լինեն։ Տվյալներից մեկը Փարոս համակարգն է, հաջորդը այն քաղաքացիներն են, ովքեր վերջին ամիսներին դիմել են Փարոս համակարգ ընդգրկվելու համար, բայց չեն ընդգրկվել, երրորդ խումբը՝ որպես գործազուրկ գրանցվածների թվում կարող են լինել նրանք։

«Այսինքն՝ մենք այսօր իրենց գտնելու խնդիր ունենք։ Իրենք երբ աշխատել ու եկամուտ են ստացել, չեն հայտարարագրել իրենց՝ հարգելի կառավարություն, մենք եկամուտ ենք ստացել, սա էլ քո 23 տոկոս եկամտահարկը։ Այդ եկամտահարկը, որ իրենք չեն վճարել, մենք դրա պատճառով իրեն գտնելու խնդիր ունենք։ Եվ եթե ինքը հիմա հայտարարի՝ ես աշխատել եմ, չի կարող ապացուցել, որ աշխատել է։ Դրա համար հատկապես այսօր բոլորին կոչ ենք անում, որ օրինապահ քաղաքացի լինելը կարգավիճակ է, որն անհրաժեշտ է բոլոր դեպքերում»,- ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ