Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սասուն Միքայելյանն առաջարկեց դիմել կաթողիկոսին

Սասուն Միքայելյանն առաջարկեց դիմել կաթողիկոսին
25.03.2020 | 22:11

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Սասուն Միքայելյանն առաջարկեց դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Մայր Աթոռում պահվող աստվածամուխ գեղարդը դուրս բերելու և շրջելու ամբողջ երկրում:


Սասուն Միքայելյանը հիշեցրեց, որ երբ 1798 թվականին Վրաստանում ժանտախտ էր, վրաց թագավորը դիմեց հայոց կաթողիկոսին, որ գեղարդը տեղափոխվի Վրաստանի ժանտախտի դեմ պայքարելու համար: Միքայելյանը նշեց, որ այդ քայլը ցույց կտա ամբողջ աշխարհին, որ մենք քրիստոնյա ենք: Միքայելյանի խոսքով, ժողովրդի համախմբման համար նաև հավատի սնունդ է պետք:

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ