Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մշակութային հեռահար ծրագրերը շարունակվում են

Մշակութային հեռահար ծրագրերը շարունակվում են
25.03.2020 | 22:13

Մշակութային հեռահար ծրագրերը շարունակվում են ու նոր թափ ստանում: #ՄնաՏանը նախաձեռնությանը միացել է նաև Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և ֆեյսբուքյան էջով պարբերաբար հեռարձակելու է կենտրոնի երաժշտախմբերի լավագույն համերգները: Յ. Ս. Բախի 335-ամյակի շրջանակում մարտի 24-ին ներկայացրել են Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործության համերգային կատարման տեսագրությունը: Ավելի քան երեք հազար մարդ դիտել առաջին համերգը: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը նշում է, որ բնականոն աշխատանքի անցնելուց հետո շարունակելու են համերգների տեսագրությունները ներկայացնելու ձևաչափը, քանի որ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության շրջանում:

Այս օրերին կենտրոնը սոցիալական հարթակների միջոցով ներկայացնում է նաև հետաքրքիր փաստեր դասական երաժշտության մասին, հատվածներ դասական երաժշության գոհարներից, երաժշտական ֆիլմեր ու հայտնի կոմպոզիտորների մտքերը:

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ