Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 290-ի

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 290-ի
26.03.2020 | 14:58

Հայաստանում կորոնավիրուսի ևս 25 դեպք է հաստատվել, դեպքերի թիվը հասավ 290-ի՝ հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:
18 անձ ապաքինվել է, թեստերից 1440-ը բացասական արդյունք են տվել: Փաստացի բուժվում է 272 անձ:


Երեկ երեկոյան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ 36 պացիենտ ունի թոքաբորբ, նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Նախարարը նշել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2 պացիենտները միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։


Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2 պացիենտներից մեկը, ում վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ԱՄՆ քաղաքացի է, մյուսը ՀՀ քաղաքացի է, 2-ն էլ տարիքային բարձր խմբում են` 75-ից բարձր տարիք ունեն և գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նա հավելեց, որ մոտ 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմից դուրս է եկել, այսինքն` նրանք չեն հիվանդացել, այսօր էլ սպասվում են առողջացման և ապամեկուսացման նոր դեպքեր:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ