Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. ՀՀ-ն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և տնտեսության ազատության միջազգային զեկույցներում

Նիկոլ Փաշինյան. ՀՀ-ն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և տնտեսության ազատության միջազգային զեկույցներում
26.03.2020 | 14:59

Varieties of democracy dataset նախաձեռնությունը հրապարակել է համաշխարհային ժողովրդավարության 2020-ի զեկույցը և արձանագրում է, որ չնայած աշխարհում ավտորիտարիզմի լրջագույն աճին՝ Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել 2019-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այս զեկույցի առանձնահատկությունն է, որ ոչ միայն ընդհանուր տեքստային գնահատական է տրվում, այլև ժողովրդավարությունը չափվում է կոնկրետ չափանիշներով: Ընտրական ժողովրդարության առումով Հայաստանը 117-րդ տեղից տեղափոխվել է 35-րդ տեղ, ազատական կոմպոնենտով՝ 125-ից 61-րդ տեղ է տեղափոխվել, իրավահավասարությամբ` 63-ից 40-րդ տեղ: «Մյուս զեկույցը «Տնտեսական ազատության ցուցիչն» է 2020-ի, ինչո՞վ է սա կարևոր, որ այս տարի Հայաստանը տնտեսական ազատության ցուցիչում փոխել է իր կարգավիճակը, եթե նախկինում մեր տնտեսությունը համարվում էր չափավոր ազատ, 2020-ին Հայաստանի տնտեսությունը գնահատվել է հիմնականում ազատ, և Հայաստանն առաջընթաց է արձանագրել, միանգամից 47-րդ տեղից 34-րդ տեղն ենք զբաղեցրել` բավականին բարձր ցուցիչով», - ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը: Նա մեջբերեց նաև երկրի առաջիկա անելիքների վերաբերյալ զեկույցից մի հատված, որ Հայաստանը պետք է մեծապես ուշադրություն դարձնի դատական համակարգի արդյունավետության բարելավման և կառավարման համակարգի բարեվարքության վրա` նշելով, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունների քաղաքականությունը ճիշտ է:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ