Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջանում կորոնավիրուսից երկրորդ մարդը մահացավ

Ադրբեջանում կորոնավիրուսից երկրորդ մարդը մահացավ
26.03.2020 | 15:00

Ադրբեջանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է արձանագրվել, հիվանդներից մեկը մահացել է: Օպերատիվ շտաբը հաղորդում է, որ նոր վարակվածներից մեկը դիմել էր հիվանդանոց՝ բողոքելով, որ տենդ ունի: Նա նաև շաքարային դիաբետ և սրտամկանի հետ խնդիրներ է ունեցել: COVID-19 թեստը նրա մոտ դրական արդյունք է ցույց տվել: Չնայած բժիշկների ջանքերին, հիվանդի վիճակը վատացել է, և նա հիվանդանոց ընդունվելու օրը մահացել է: Օպերատիվ շտաբը նաև հայտնում է, որ նրա ընտանիքի անդամները և շփումներ ունեցած անձինք արդեն գտնվում են վերահսկողության տակ: Ադրբեջանի հատուկ ռեժիմի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված 81 հիվանդ կա, որոնցից 3-ի վիճակը ծանր է:
Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը գրանցվել է մարտի 12-ին:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ