Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աշխարհը շարունակում է մարդկային մեծաթիվ կորուստներ ունենալ

Աշխարհը շարունակում է մարդկային մեծաթիվ կորուստներ ունենալ
26.03.2020 | 15:02

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը անցել է 21300-ը, 471 000 մարդ վարակված է:
Իտալիայում զոհերի թիվը ամենաշատն է՝ 7500: Մահերի թվով, առաջ անցնելով Չինաստանից, երկրորդ տեղում Իսպանիան է՝ 3700: Իրանում 2 000 զոհ կա, 1000 մարդ է մահացել Ֆրանսիայում: ԱՄՆ-ում զոհերի թիվը ևս 1000 է:


Ուկրաինայի կառավարությունը երեկ արտակարգ դրություն հայտարարեց և երկարացրեց կարանտինը մինչև ապրիլի 24-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ժողովրդին ուղղված տեսաուղերձով հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների ապրիլի 22-ի հանրաքվեն հետաձգվում է: Հաջորդ շաբաթը նա հայտարարեց «երկար հանգստյան օրեր»` խոստանալով, որ աշխատավարձը կպահպանվի, և խնդրեց բոլորին մնալ տանը:


Ղրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվել և պարետային ժամ սահմանվել: Ադրբեջանի իշխանությունները, հետևելով Պուտինի օրինակին, հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային հայտարարեցին:
Covid-19-ը երեկ հաստատվեց Բրիտանիայի արքայազն Չարլզի մոտ: Լատվիայում կորոնավիրուսով վարակվել է ամենասկանդալային պատգամավորներից մեկը՝ դերասան և շոումեն Արտուս Կայմիշը: Խորհրդարանի 100 պատգամավորներ և խորհրդարանի բոլոր աշխատակիցները կարանտինի մեջ են: Երկրում չկա հեռավար առցանց քվեարկության համակարգ:


ՆԱՏՕ-ի երկրները մեկը մյուսի հետևից վերադարձնում են իրենց զորքերը Իրաքից` վկայակոչելով համաճարակը, վերջերս դա արեց Չեխիան, այժմ Ֆրանսիան: Բաղդադի այսպես կոչված «Կանաչ գոտին» շարունակում է ռմբակոծվել:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ