Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՀԿ ղեկավարը բոլոր երկրներին կոչ է անում չսահմանափակվել քաղաքացիների ինքնամեկուսացումով

ԱՀԿ ղեկավարը բոլոր երկրներին կոչ է անում չսահմանափակվել քաղաքացիների ինքնամեկուսացումով
26.03.2020 | 15:10

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քաղաքացիների ինքնամեկուսացումը և տեղաշարժի սահմանափակումները չեն օգնի ամբողջովին վերացնել կորոնավիրուսով վարակի պանդեմիան: Նման միջոցառումները կօգնեն ժամանակ շահել հիվանդության տարածման դեմ պայքարում, բայց դա բավարար չէ մարդկանց կյանքը փրկելու համար:

«Դուք ստեղծել եք հնարավորությունների պատուհան: Բայց հարցն այն է, թե ինչպես եք օգտագործում », - ասել է ԱՀԿ ղեկավարը: Նրա խոսքով՝ հիվանդության տարածման դեմ պայքարում առաջխաղացման հասնելու 6 եղանակ կա: Առաջին հերթին անհրաժեշտ է բարելավել առողջապահական համակարգը և վերապատրաստել բժշկական անձնակազմին, որ պատրաստ է աշխատել հիվանդների հետ: Անհրաժեշտ է բացահայտել բոլոր վարակակիրներին և ավելացնել կորոնավիրուսի համար թեստերի քանակը: «Այս միջոցները կօգնեն ոչ միայն դադարեցնել վիրուսի տարածումը, այլև կանխել են համաճարակի վերսկսումը բոլոր սահմանափակումները վերացնելուց հետո», - ասել է ԱՀԿ ղեկավարը: «Եթե դուք վերաբացեք դպրոցներն ու ձեռնարկությունները, միայն կրկին փակելու համար», - ասել է նա: «Գտնել, մեկուսացնել, փորձարկել, բուժել, հետևել հետագա սահմանափակումներից խուսափելու միջոցներ են», - ասել է նա:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ