Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Ամեն ինչ պետք է անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի

Նիկոլ Փաշինյան. Ամեն ինչ պետք է անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի
26.03.2020 | 15:11

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարտի 31-ին Արցախի ընտրություններին՝ հիշեցնելով, որ սպասվում է դիտորդների մասնակցություն: «Մենք այսօր արդեն Հայաստանում ունենք կորոնավիրուսի արագ թեստեր, պարոն Ավինյան, եկեք պայմանավորվենք, համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ ռիսկային գոտիների՞ց են, թե՞ ոչ, եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց՝ փոխարինեն այլ դիտորդներով: Ամեն ինչ պետք է անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ տասնյակ մարդիկ թեստավորվել են Արցախում, սակայն ոչ մի դեպք կորոնավիրուսի չի հաստատվել:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ