Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը
26.03.2020 | 15:12

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը։


Նախագծով առաջարկվում է ընդունել աջակցության համապարփակ ծրագիր, որն ուղղված է լինելու հետևյալ խնդիրների լուծմանը. ըստ ոլորտների օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը, տնտեսության կայուն և շարունակական զարգացմանը, կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած խմբերի բացահայտմանը և օժանդակելուն, ապահովել սոցիալապես անապահով, սոցիալական խոցելի խմբերի սոցիալական անվտանգությանը, աջակցել նրանց և նրանց ընտանիքների տնտեսական կայունացմանը, կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով նպաստել առողջապահական համակարգի վերազինմանը, ապահովել պարենային, դեղորայքային, հումքային, իրային և այլ անհրաժեշտ պահուստների կառավարման արդյունավետությունը:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ