Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Գրանդ Հոլդինգը» 100 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսը կանխելու և բուժաշխատողներին աջակցելու նպատակով

«Գրանդ Հոլդինգը» 100 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսը կանխելու և բուժաշխատողներին աջակցելու նպատակով
26.03.2020 | 15:14

«Գրանդ Հոլդինգը» կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների աջակցության գանձապետական հաշվին է փոխանցել 100 միլիոն ՀՀ դրամ՝ վարակի տարածումը կանխելու և բուժաշխատողներին աջակցելու նպատակով:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ