Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եթե վախենում ես, կեր

Եթե վախենում ես, կեր
26.03.2020 | 15:17

Ի հեճուկս աշխարհը պատուհասած կորոնավիրուսի համավարակի՝ Վիետնամում գտնվող ռեստորաններից մեկը վարակի տեսքով բուրգերներ է մատուցում:

Ռեստորանի տերը մանրամասնել է, որ փորձում է բարձրացնել վիետնամցիների բարոյահոգեբանական վիճակը: «Մի կատակ կա, եթե մի բանից վախենում ես, ուրեմն պետք է ուտես: Երբ դուք ուտում եք վարակի՝ մանրադիտակի տակ երևացող տեսքով բուրգերը, այլևս չեք վախենում վարակվելուց: Նման մտածելակերպը համավարակի դժվարին ժամանակներում դրական լիցքեր է տարածում»,-պատմել է Հանոյում գտնվող ռեստորանի տերը:

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ