Իտալիայում շենքերի պատերին սկսել են դասական ֆիլմերից հատվածներ ցուցադրել

Իտալիայում շենքերի պատերին սկսել են դասական ֆիլմերից հատվածներ ցուցադրել
26.03.2020 | 15:19

Իտալիայում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մեկուսացման մեջ գտնվող մարդկանց զվարճացնելու նպատակով մի կազմակերպություն սկսել է բնակելի տների ու շենքերի արտաքին պատերին դասական ֆիլմերից հատվածներ ցուցադրել: Եթե սկզբում ցուցադրությունները կազմակերպվել են միայն Հռոմի բնակիչների համար, այժմ գաղափարն իրականություն են դարձնում Պիզա, Թուրին, Պալերմո քաղաքներում, գրում է Deadline-ը։ Գաղափարի հեղինակները Alicenella Città կինոկազմակերպության ղեկավարներ Ֆաբիա Բետինին և Ջանլուկա Ջանելին են: Հեղինակային իրավունքի հետևանքով ֆիմերի ամբողջական ցուցադրությունը հնարավոր չէ իրականացնել, բայց կինոժապավեններից անգամ այդ փոքրիկ հատվածները ունակ են «մարդկանց հանգիստ սրտով քնելու ուղարկել։

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ