Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մալայզիայի թագավորն ու թագուհին կարանտինում են

Մալայզիայի թագավորն ու թագուհին կարանտինում են
26.03.2020 | 15:21

Մալայզիայի թագավոր սուլթան Աբդուլլա Ռիայատուդին Ալ-Մուստաֆան և թագուհի Ազիզա Ամինա Մաիմունա Իսկանդերիան գտնվում են կարանտինում: Նրանք կորոնավիրուսի հետ թեստ են հանձնել, երբ վիրուսի առկայությունը հաստատվել է թագավորական պալատի աշխատողների մոտ:

«Նրանց մոտ թեստի արդյունքները բացասական են եկել, ամեն դեպքում թագավորն ու թագուհին կգտնվեն 14 օրվա կարանտինի մեջ, որը սկսվել է մարտի 25-ին»,-ասված է թագավորական պալատի բյուրոյի հայտարարության մեջ: Մալայզիայում կա կորոնավիրուսի 1796 դեպք, մահացել է 21-ը, ապաքինվել՝ 199-ը:

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ