Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իտալացի բժիշկները՝ կորոնավիրուսի տարածման վրա կլիմայի ազդեցության մասին

Իտալացի բժիշկները՝ կորոնավիրուսի տարածման վրա կլիմայի ազդեցության մասին
26.03.2020 | 15:22

Իտալացի բժիշկները պարզել են, որ կլիմայական պայմանները չեն ազդում կորոնավիրուսի տարածման վրա, գրում է Il Giornale-ը: Վիրուսաբան Ռոբերտո Բուրիոնիի խոսքով, տաք եղանակային պայմաններում շնչառական վարակները ավելի քիչ են փոխանցվում, իսկ օդում հայտնված թքի մասնիկները արագորեն գոլորշիանում են, բայց սա դժվար թե ազդի ներկայիս իրավիճակի վրա:


Մասնագետը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ են միայն պետությունների կողմից կիրառվող սահմանափակող միջոցները: Նման եզրակացության են եկել նաև Միլանի Բիկոկայի համալսարանի և Հռոմի III համալսարանի գիտնականները: Նրանք համեմատել են COVID-19-ով վարակված մարդկանց քանակը Ուհանում, Լոմբարդիայում և Վենետոյում և չեն հայտաբերել որևէ կապ տվյալ շրջաններում բնակլիմայական պայմանների և վարակվածների քանակի միջև:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ