Երեխաների փոխադրման քանակի սահմանափակում չի նախատեսվում

Երեխաների փոխադրման քանակի սահմանափակում չի նախատեսվում
26.03.2020 | 15:26

Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում սահմանափակում չի նախատեսվում. «Ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020-ի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020-ի մարտի 24- ի «ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում քանակի սահմանափակում չի նախատեսվում»։

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ