«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տիգրան Ավինյան. Եթե այս տեմպերը պահպանվեն, տեղաշարժի սահմանափակումը 7 օրից ավելի չի տևի

Տիգրան Ավինյան. Եթե այս տեմպերը պահպանվեն, տեղաշարժի սահմանափակումը 7 օրից ավելի չի տևի
26.03.2020 | 15:27

Կառավարության նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ հարցին, թե արտակարգ դրության պայմաններում ինչ իրավիճակ է երկրում։ «Ձեռքիս տակ ունեմ ընդհանուր ուղևորահոսքի թվերը, որոնք եղել են 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին, օրական միջինը։ Երևանում ունեցել ենք միջինը 550 000 ուղևոր, որոնք տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով։ Երեկվա դրությամբ ունեինք 18 000 ուղևոր, ինչը նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը 30 անգամ կրճատվել է։ Մոտավորապես նույն պատկերն է մարզերում։ Կարծում եմ՝ մեր քաղաքացիները բավական գիտակցաբար են մոտենում այս իրավիճակին, իհարկե, լինում են խախտումներ ազատ տեղաշարժի սահմանափակումների»,- ասաց նա։

Ավինյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը երեկ վարչական իրավախախտման 158 արձանագրություն է կազմել։ «Եվ պետք է խնդրեմ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին՝ խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին, որովհետև այս սահմանափակումներն արված են միայն առողջապահական նկատառումներով՝ վարակի հնարավոր կանխումը տարածելու համար։ Եվ այս ժամանակահատվածը մենք օգտագործում ենք տեխնոլոգիապես վերազինվելու և կանխարգելիչ մեր մեխանիզմները բարելավելու համար, որը բավական արագ տեմպերով իրականացվում է»,- ասաց նա։ Տիգրան Ավինյանը հավելեց՝ եթե այս նվազ տեմպերը շարունակվեն, կառավարության նախանշած 7-օրյա ժամկետի մեջ կտեղավորվեն և սահմանափակ ռեժիմով տեղաշարժվելու ավելի օրեր չեն խնդրի քաղաքացիներից։

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ