Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մահացել է կորոնավիրուսով վարակված 72-ամյա քաղաքացին

Մահացել է կորոնավիրուսով վարակված 72-ամյա քաղաքացին
26.03.2020 | 22:02

Կորոնավիրուսով վարակված 72-ամյա Հայաստանի քաղաքացին մահացել ՝ ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել կյանքը», - գրել է նա։ Նիկողոսյանը նշել է, որ պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ