Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Լև Լեշչենկոն վարակվել է կորոնավիրուսով

Լև Լեշչենկոն վարակվել է կորոնավիրուսով
26.03.2020 | 22:08

Լև Լեշչենկոյի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը՝ հայտնում է gazeta.ru-ն: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրաստիճան լուրջ, հիվանդությունը երկկողմանի թոքաբորբ է առաջացրել: Լև Լեշչենկոն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, հայտնի երգիչ Լև Լեշչենկոն վերակենդանացման բաժանմունքում է, իրեն լավ է զգում, շարունակում է բուժումը երկկողմանի թոքաբորբից, «РИА Новости»-ին ասել է երգչի ընկեր Վլադիմիր Վինոկուրը: Արտիստի համերգային տնօրեն Դմիտրիևը «РИА Новости»-ին հայտնել է, որ երգիչն ու նրա կինը եկել են հիվանդանոց և անցել հետազոտություն: «Նա նորմալ է իրեն զգում, չի պատրաստվում որևէ «Մավզոլեյ» գնալ. վերակենդանացման բաժանմունքում է, քանի որ այնտեղ կա սարքավորում, որն աշխատում է շնչառական ապարատների հետ: Ի՞նչ է երկկողմ թոքաբորբը մի մարդու համար, որն ավելի քան 70 տարեկան է: Մի լսեք ոչ ոքի, ով չարախոսում է: Նրա հետ ամեն ինչ կարգին է», - ասել է գործակալության աղբյուրը:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ