Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Huawei-ի անձնակազմի ավելի քան 90%-ը վերադարձել է աշխատանքի

Huawei-ի անձնակազմի ավելի քան 90%-ը վերադարձել է աշխատանքի
26.03.2020 | 22:10

Չինական «Huawei Technologies Co.»- ի 150 000 աշխատակիցների 90 տոկոսն աշխատանքի է վերադարձել՝ կորոնավիրուսի պատճառով արտադրության դադարից հետո՝ «Wall Street Journal»-ին հարցազրույցում ասել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ժեն Չժենֆեյը: Ընկերությունը վերսկսել է իր գործունեության մի մասը փետրվարի 3-ին, երբ Չինաստանի կառավարությունը թույլ է տվել արտադրություն սկսել ամենակարևոր ճյուղերում՝ չնայած աշխատանքը դադարեցնելու ընդհանուր հրամանին:

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ