Երբ Եվրոպայում կորոնավիրուսը կհասնի գագաթնակետին

Երբ Եվրոպայում կորոնավիրուսը կհասնի գագաթնակետին
26.03.2020 | 22:10

Կորոնավիրուսի գագաթնակետը Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում տեղի է ունենալու մինչև մարտի 30-31-ը՝ հայտարարել է փորձագետ, վիրուսաբան, Բեզանսոնի ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Հումբերտը:

«Ես ունեմ ժամանակացույց, որը ստացել եմ այսօր առավոտյան: Ըստ այդ տվյալների՝ շատ երկրներում վիրուսը գագաթնակետին կհասնի մարտի 30-31-ին: Ֆրանսիան դեռ չի հասել գագաթնակետին, որը կլինի մի փոքր ավելի ուշ՝ մարտի 31-ին: Սակայն եվրոպական երկրների մեծամասնության համար վարակի գագաթնակետը կլինի 3-4 օր հետո», - ասել է նա՝ Ժնևում ՄԱԿ-ին կից օտարերկրյա թղթակիցների ասոցիացիայի ճեպազրույցի ժամանակ: Փորձագետը նշել է, որ իրավիճակը դեռևս վատանալու, մահացությունն աճելու է: Ըստ նրա՝ աշխարհի բնակչության մոտ 50% -ը կարող է որոշ չափով բախվել նոր կորոնավիրուսի հետ:

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ