ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հնդկաստանն արգելել է արտահանել դեղամիջոցը, որ Թրամփի պնդմամբ՝ արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում

Հնդկաստանն արգելել է արտահանել դեղամիջոցը, որ Թրամփի պնդմամբ՝ արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում
26.03.2020 | 22:16

Հնդկաստանն արգելել է արտահանել մալարիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցը, որին անդրադարձել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ կարող է արդյունավետ լինել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: The Hill-ը հայտնում է, որ Հնդկաստանի արտաքին առևտրի գծով գլխավոր տնօրենը հայտարել է, որ հիդրոքսիքլորոխինի և դրանով պատրաստված այլ դեղամիջոցների արտահանումն անմիջապես կդադարեցվի: Դեղամիջոցի վերաբերյալ գործող պայմանագրերը կիրագործվեն, իսկ մյուս երկրները կարող են դիմել մարդասիրական օգնության շրջանակում ստանալու համար: Ամերիկյան հիվանդանոցները Թրամփի հայտարարությունից հետո սկսել են մեծ արագությամբ գնել այս դեղամիջոցը: Մոլորակի այլ հատվածներում, այդ թվում՝ Եվրոպայում, Չինաստանում և Հարավային Կորեայում, որտեղ վարակը լուրջ խնդիր է դարձել, այս դեղամիջոցն օգտագործել են կորոնավիրուսով ախտահարվածների բուժման համար: Առողջապահական ոլորտի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ներկայում որևէ հստակ գիտական ապացույց չկա, որ դեղամիջոցն իսկապես արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում: ԱՄՆ-ի վարակաբաններից մեկը, Ալերգիայի և վարակային հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հրապարակավ չի համաձայնել Թրամփի հայտարարության հետ՝ ընդգծելով, որ այս հարցում դեռևս պետք է թեստեր ու փորձարկումներ անցկացվեն:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ