Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Օլիմպիական խաղերի հետաձգումը 2,7 մլրդ դոլարի հավելյալ ծախս կստեղծի Ճապոնիայի համար

Օլիմպիական խաղերի հետաձգումը 2,7 մլրդ դոլարի հավելյալ ծախս կստեղծի Ճապոնիայի համար
26.03.2020 | 22:18

Տոկիոյում Ամառային Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով Ճապոնիան հավելյալ 2.7 մլրդ դոլարի ծախս կանի, գրում է Forbes-ը: ՄՕԿ-ը խաղերը հետաձգել է մինչև 2021թ. ամառ: Ամենահամեստ հաշվարկներով՝ Ճապոնիան Օլիմպիական խաղերի անցկացման վրա պետք է ծախսեր 12.6 մլրդ դոլար: Այժմ, երբ այդ թվին գումարվում է նաև հետաձգման հետ կապված հավելյալ 2.7 մլրդ-ը, Խաղերի ընդահանուր ծախսը հաջորդ տարի «Ծագող արևի երկրի» համար կկազմի 15.3 մլրդ դոլար: Տոկիոյի Օլիմպիական խաղերը իրենց ծախսատարությամբ կդառնան աշխարհում երկրորդը՝ զիջելով Սոչիում կայացած Խաղերին, որոնց վրա ծախսվել էր 21,9 մլրդ դոլար:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ