Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ը գերազանցել է Չինաստանին

ԱՄՆ-ը գերազանցել է Չինաստանին
27.03.2020 | 15:43

ԱՄՆ-ը կորոնավիրուսով վարակվածների թվով գերազանցեց Չինաստանին՝ 81,943 վարակված: Մահացել է 1177 մարդ: Միայն մեկ օրում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 13,732 վարակման դեպք: Չինաստանում վարակվածների թիվը հասնում է 81,285-ի, համաճարակը նահանջ է ապրում: Մեկ օրում գրանցվել է վարակման 67 դեպք: Ընդհանուր առմամբ՝ մահացել է 3287 մարդ:


Երրորդ տեղում Իտալիան է, որը ևս կարող է շրջանցել ԱՄՆ-ին: Վերջին տվյալներով՝ այստեղ վարակված է 80,589 մարդ: Բարձր է մահացությունը, որն ընդհանուր կազմում է 8215 մարդ: Մեկ օրում գրանցվել է վարակման 6203 նոր դեպք: Իտալիային հաջորդում են Իսպանիան, Գերմանիան, Իրանը, Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուկրաինան… Հայաստանում գրանցվել է վարակման 290 դեպք: Մեկ մարդ մահացել է, 18-ը ապաքինվել:

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ