ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հենրիխ Մխիթարյանն ուղերձ է հղել երկրպագուներին

Հենրիխ Մխիթարյանն ուղերձ է հղել երկրպագուներին
27.03.2020 | 15:43

«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուղերձ է ձայնագրել երկրպագուների համար՝ նշելով, թե ինչպես է անցկացնում ժամանակը՝ մնալով տանը: «Ողջ աշխարհի համար այս դժվարին ժամանակահատվածում կցանկանայի ձեզ տեղյակ պահել, որ զբաղվում են անհատական մարզումներով, ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ: Բացի այդ, սկսել եմ այժմ ֆիլմեր դիտել և շատ ուրախ կլինեմ, եթե ինձ հետ կիսվեք լավ ֆիլմերով կամ սերիալներով: Եվ իհարկե, մնացեք տանը, ապահով եղեք և մարզվեք»,- տեսաուղերձում ասել է Մխիթարյանը: «Հուսով եմ՝ բոլորդ առողջ, ապահով և մարզված կմնաք տանը: Աղոթում եմ այս դժվար օրերին տառապողների համար», - տեսանյութին կից գրել է ֆուտբոլիստը:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ