Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ում մեկ շաբաթում գործազուրկների թիվը 211 000-ից հասել է 3,28 մլն-ի

ԱՄՆ-ում մեկ շաբաթում գործազուրկների թիվը 211 000-ից հասել է 3,28 մլն-ի
27.03.2020 | 15:47

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին ԱՄՆ իշխանությունների արգելքների և սահմանափակումների հետևանքով զգալի տուժել է երկրի տնտեսական վիճակը: Երկրում կտրուկ ավելացել է գործազուրկների, աշխատանք փնտրող մարդկանց քանակը, գրում է Bloomberg-ը: Մեկ շաբաթում` մարտի 16-21-ը, գործազրկության նպաստի համար դիմել է 3,28 միլիոն մարդ, որը ռեկորդային ցուցանիշ է ըստ աշխատանքի նախարարության` 1967-ից հրապարակվող հաշվետվությունների: Գործազրկության համար նպաստ ստանալու համար դիմածների թիվը 211 000-ից հասել է 3,28 միլիոնի: Հաջորդ շաբաթներին այդ թիվը կարող է ավելանալ, տնտեսագետները կանխատեսել են, որ այն կարող է հասնել 4,4 միլիոնի:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ