Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Սինգապուրում կբանտարկեն նրանց, ովքեր չափից ավելի են մոտենում այլ մարդկանց

Սինգապուրում կբանտարկեն նրանց, ովքեր չափից ավելի են մոտենում այլ մարդկանց
27.03.2020 | 15:50

Սինգապուրում որոշել են բանտարկել նրանց, ովքեր հասարակական վայրերում միտումնավոր մեկ մետրից ավելի են մոտենում այլ մարդկանց՝ հայտնում է The Strait Times- ը: Նոր կանոնները կսկեն գործել մարտի 27-ից: Բոլոր նրանք, որոնք դիտավորյալ նստում կամ հերթ են կանգնում մեկ մետրից պակաս հեռավորության վրա, տուգանվելու են առավելագույնը 10 000 դոլարով կամ բանտարկվելու են մինչև 6 ամիս: Նույն պատիժը սպառնում է այն կազմակերպությունների ղեկավարներին, որոնք այցելուներին չեն ապահովի առնվազն մեկ մետր հեռավորության հնարավորություն:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ