«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սահմանին հակառակորդի գնդակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Սահմանին հակառակորդի գնդակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
27.03.2020 | 21:46

Հակառակորդի գնդակից, սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել՝ հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Վերջին մեկ ամսում հակառակորդն արդեն երկրորդ անգամ է սադրում իրավիճակը՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին: Այս անգամ նույնպես հակառակորդը կրակ է բացել մեր մարտական դիրքերի վրա, պատասխան կրակից հետո՝ լռեցվել։ Վիրավորվել է պայմանագրային զինծառայող: Իրականությանը չի համապատասխանում հակառակորդի տարածած ինֆորմացիան, թե մենք ենք իրենց քաղաքացիական ճանապարհների ուղղությամբ կրակ բացել», - փոխանցեց Շուշան Ստեփանյանը։


ՊՆ խոսնակի խոսքով՝ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիրավորումը թեթև-շոշափող է, զինծառայողը հոսպիտալացվել է:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ