Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ 23 քաղաքացի Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

ՀՀ 23 քաղաքացի Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
27.03.2020 | 21:49

Վրաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացիներ այսօր մեկնել են Հայաստան, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք», - ասված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ