Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

3 ամսից նավթը պահելու տեղ չի մնա

3 ամսից նավթը պահելու տեղ չի մնա
27.03.2020 | 21:54

Աշխարհը պահանջարկ չունեցող նավթը պահելու ազատ տարածությունների սպառման եզրին է: Դրանք կսպառվեն ընդամենը երեք ամսում, կարծում են արդյունաբերության փորձագետները, որոնց մեջբերում է «Bloomberg»-ը:


«IHS Markit» խորհրդատվական ընկերության տվյալներով՝ առաջարկի և պահանջարկի ներկա տեմպը նշանակում է, որ պահուստները 2020-ի առաջին կիսամյակից հետո կաճեն 1,8 միլիարդ բարելով: Միայն 1,6 միլիարդ բարել պահեստային հզորություն դեռ կա, արտադրողները ստիպված կլինեն կրճատել արտադրողականությունը, քանի որ մինչև հունիս նավթը պահելու տեղ չի մնա:
Նավթի շուկայում պահանջարկի անկում է՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Սաուդյան Արաբիան որոշել է ավելացնել արտադրությունը և մեծ զեղչեր կիրառել նավթի համար՝ ՕՊԵՔ+ կոալիցիայի փլուզումից հետո:


Մարտի 26-ին Պակիստանն արգելել է նավթի և վառելիքի ներմուծումը, քանի որ պահպանման օբյեկտները լցված են: Աշխարհի առաջատար թրեյդերներից երկուսը՝ «Vitol Group»-ն ու «Gunvor Group»-ը նշել են, որ պահպանման հետ կապված մեծ հետաքրքրություն կա, մինչդեռ մի քանի առևտրականներ պատվիրել են սուպերլցանավեր՝ նավթը ծովում պահելու համար: Երկրորդ եռամսյակում առաջարկը կարող է գերազանցել պահանջարկն օրական 12,4 միլիոն բարելով, ընդ որում, այլ թրեյդերներ, բանկեր և խորհրդատուներ նույնպես կանխատեսում են զգալի գերազանցում: Չորեքշաբթի «Vitol»-ը հայտարարել է, որ անցած տարվա համեմատ պահանջարկը նվազել է օրական 20 միլիոն բարելով: «Արտադրությունը պետք է կրճատվի կամ նույնիսկ դադարեցվի: Այժմ միակ հարցն է՝ որտեղ և որքանով», - ասել է IHS-ի նավթի շուկաների հարցով վարչության ղեկավար Ջիմ Բուրհարդը:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ