Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դրամաշնորհներ՝ կորոնավիրուսի կանխարգելման համար

Դրամաշնորհներ՝ կորոնավիրուսի կանխարգելման համար
28.03.2020 | 12:07

Կառավարությունը մրցույթ է հայտարարում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշման համաձայն. «Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհային մրցույթի իրականացման նպատակով ստեղծել Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:


Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 22 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11005 գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից: Ընդ որում, մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր կազմակերպությանը տրամադրվող ֆինանսավորման չափը կազմում է առաջին տեղի համար 10 մլն դրամ, երկրորդ տեղի համար` 5 մլն դրամ, երրորդ տեղի համար` 3 մլն դրամ, չորրորդ տեղի համար` 2 մլն դրամ, հինգերորդ տեղի համար` 2 մլն դրամ»: Մրցութային հանձնաժողովն էլ բաղկացած է 12 հոգուց՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանի նախագահությամբ:

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ