Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թրամփը Սի Ձինպինի հետ չի քննարկել մաքսերի փոփոխության հարցը Չինաստանի

Թրամփը Սի Ձինպինի հետ չի քննարկել մաքսերի փոփոխության հարցը Չինաստանի
28.03.2020 | 15:08

նախագահ Սի Ձինպինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առևտրի և մաքսերի հարցերը չեն բարձրացվել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Նախագահ Սի Ձինպինը չի բարձրացրել այս հարցը՚, - լրագրողներին ասել է Թրամփը: Նախագահը ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, թե ինքը պանդեմիայի պատճառով մտադիր է վերանայել տուրքերը չինական ապրանքների համար, անվանել է «ֆեյք լուրեր»: Ուրբաթ Սի Ձինպինը Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է երկու երկրների ջանքերը համատեղել կորոնավիրուսի դեմ պայքարում և ցանկություն է հայտնել «շարունակել տեղեկատվության և փորձի փոխանակումը ԱՄՆ-ի հետ»:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ