«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վահե Գևորգյան. Կառավարության՝ բանկերից վարկ վերցնելու առաջարկությունն ավելի է ծանրացնելու մեր վիճակը

Վահե Գևորգյան. Կառավարության՝ բանկերից վարկ վերցնելու առաջարկությունն ավելի է ծանրացնելու մեր վիճակը
28.03.2020 | 15:10

Կառավարության առաջարկությունը տնտեսվարողներին՝ բանկերից վարկ վերցնել և վճարել աշխատավարձեր, հարկային պարտավորություններ կատարել, հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսի վիճակն ավելի է ծանրացնելու: Շատ բիզնեսների դեպքում նոր վարկային միջոցներ ներգրավելը տանելու է սնանկացման, ոլորտի փլուզման՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը: «Ստացվում է այսպես, բանկի միջոցով գումար ես վերցնում որպես սննդի ձեռնարկություն, բայց ռեստորանները, սրճարանները փակ են և չգիտենք՝ երբ են բացվելու: Այդ գումարով վճարում ես աշխատավարձ, վճարում ես հարկեր և դու չես աշխատում այդ պահին, և չգիտես՝ երբ ես աշխատելու: Ստացվում է՝ գումար ես վերցրել, որպեսզի քո պարտավորություններն ապահովես պետության համար կատարումը՝ հարկերի տեսքով, նաև քո սոցիալական պարտավորությունները, բայց արդեն թաղված ես փոսի մեջ և ավելի ես թաղվելու: Բավականին մեծ գումար է լինելու, չաշխատող բիզնեսն ինչպես է 3 ամիս հետո այդ գումարի մարումը սկսելու»,- նշեց նա:


Վահե Գևորգյանի խոսքով՝ նոր վարկային պարտավորություն վերցնելը ավելի է ծանրացնելու առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող բիզնեսին, և ի վերջո, շատերին հասցնելու է սնանկացման. «Սա բերելու է ոլորտի փլուզման, իսկ այս ոլորտը գոյացել է տասնյակ տարիների ընթացքում, մենք երկրի հանրային սննդի ոլորտի լավ իմիջ ենք ստեղծել»,- ասաց նա: Ռեստորանների հայկական միությունը քննարկել է Կառավարության առաջարկությունների փաթեթը և եկել այն եզրահանգման, որ գործանական առումով նպատակահարմար չէ նոր վարկային միջոցների ներգրավումը: Վահե Գևորգյանի հայտնեց, որ հանրային սննդի ոլորտում ներգրավված են 30 հազարից ավելի աշխատողներ. «Մեր ոլորտի օգնությունն առաջին հերթին հանրային շահով է պայմանավորված, որովհետև եթե այս ոլորտը փլուզվի, շատ աշխատատեղեր կփակվեն, մի քանի ամիս հետո այս ոլորտի ձեռնարկությունները ի վիճակի չեն լինի նույն հարկերը վճարել և այդ մասով նաև բյուջեն կունենա կորուստներ: Քանի որ մեր ոլորտը շաղկապված է այլ ոլորտների հետ, գեներացնում է ավելի մեծ արժեք, քան միայն իր վճարած հարկերն են»:
Նախօրեին կառավարության նիստում որոշում ընդունվեց, ըստ որի՝ բիզնեսը կարող է դիմել բանկերին, առավելագույնը 500 մլն դրամ ստանալ՝ աշխատակիցների աշխատավարձերի վճարման, հարկային պարտավորությունների կատարման և կոմունալ վճարումների համար։ Կառավարությունը կամ համաֆինանսավորելու է, կամ սուբսիդավորելու է տոկոսները, բայց ոչ բոլոր վարկերի դեպքում։


Հանրային սննդի ոլորտը ճգնաժամի մեջ է, բայց ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները տեսնում են դրա լուծման ուղիները: Ռեստորանների հայկական միությունը հանդիպումներ է նախաձեռնել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ, ներկայացրել է առաջարկություններ: Իհարկե, հաշվի առնելով նաև պետության բարդ դրության մեջ հայտնված լինելու հանգամանքը, ներկայացվել են ոչ մաքսիմալիստական առաջարկություններ:
«Այս իրավիճակում հարցը մեր համար հավելյալ շահույթի խնդիրը կամ նույնիսկ մինիմալ շահույթով աշխատելը չէ: Խնդիրը մեր ստեղծածը՝ ռեստորանները, սրճարանները, այս ոլորտը չփլուզելու մասին է: Նվազագույն կորուստներով դուրս գալու, ոչ թե շահույթի»,- ասաց Վահե Գևորգյանը:


Առաջարկներից մեկով Ռեստորանների հայկական միությունը խնդրել էր հանրային սննդի ձեռնարկությունների համար սառեցնել առաջին եռամսյակի վերջին ամսվա և երկրորդ եռամսյակի շրջհարկի ու եկամտահարկի վճարումը։ «Հիմա առաջարկում են, որ մենք վերցնենք տոկոսով վարկ, այդ վարկն ավելի է ծանրացնելու մեր բեռը, մենք այդ վարկով ենք վճարելու հարկերը, հետո նորից այդ վարկը վճարելու ենք: Ինչ տարբերություն, կարելի էր դրա դիմաց տալ հարկային արձակուրդ՝ չծանրացնելով ընկերությունների վարկային բեռը»,- նկատեց նա:
Մեկ այլ կետով միությունն առաջարկել էր ոլորտի ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի մատնված աշխատակազմին տրամադրել դրամային փոխհատուցում պարապուրդի ժամանակ վճարվելիք աշխատավարձի կեսի չափով՝ գործատուին թողնելով մյուս կեսը վճարելու պարտավորությունը:


«Մեր առաջարկների փոխարեն ստացել ենք հետևյալ փաթեթը. փոքր ձեռնարկությունների համար յուրաքանչյուր 5-րդ աշխատողի կտրվածքով կառավարությունը տրամադրելու է աշխատավարձ: Առավելագույնը մարդը ստանալու է մեկ անգամ, իր աշխատավարձի մինչև 20 տոկոսը: Միջինացված այդ աշխատավարձը 100 000 դրամի չափով վերցնելով՝ անձը ստանալու է 20 000 դրամ: Ի՞նչ խնդիր է սա լուծելու․ մեր ասածը դա է, որ մենք գնահատում ենք, որ ինչ-որ ձևով փորձ է արվել, բայց այդ փորձը ուղղակի գումար է փոշիացնելու, էֆեկտ չի տալու: Այդ 20 հազար դրամը մարդու սոցիալական վիճակի վրա որևէ ազդեցություն չի ունենալու»,- նշեց Վահե Գևորգյանը:
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Ազգային ժողովում հայտարարել էր, որ օրավարձով աշխատողներ չկան Հայաստանում, կան գրանցված և չգրանցված աշխատողներ, Ռեստորանների հայկական միության տնօրենը նշեց, որ կան մատուցողներ, հավաքարարներ, որոնք ծառայություններ մատուցելու պայմանագրերով են աշխատել, այլ կերպ ասած, օրավարձով:


«30 հազարը այս ոլորտի մշտական աշխատողներն են, իհարկե կան մատուցողներ, հավաքարարներ, որոնք ծառայություններ մատուցելու պայմանագրերով են աշխատել: Այսինքն, բովանդակային առումով կան օրավարձով աշխատողներ: Այդպիսի ձևակերպում՝ օրավարձով աշխատող, մեր ոլորտում միգուցե չկա, բայց սպասարկման ծառայություն մատուցելու պայմանագրերով ծառայությունները կարող են մատուցվել մեկ օրվա, մեկ ժամվա, այսպիսի կարճ ժամանակային հատվածի համար: Մենք շարունակելու ենք մեր սոցիալական պատասխանատվությունը կատարել: Մեր ոլորտի ձեռնարկությունները վճարել և վճարելու են հարկադիր պարապուրդի դիմաց»,- ասաց Վահե Գևորգյանը:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում