Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վաղն առավոտյան ժամը 6-ից օրը 2 անգամ ԱԻՆ ստորաբաժանումները հանրային վայրերում կիրականացնեն ախտահանման աշխատանքներ

Վաղն առավոտյան ժամը 6-ից օրը 2 անգամ ԱԻՆ ստորաբաժանումները հանրային վայրերում կիրականացնեն ախտահանման աշխատանքներ
28.03.2020 | 15:13

ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է 500 ահազանգ, որոնցից 286-ը պայմանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով՝ հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը:


«ԱԻ մեքենանաներով մեկուսացվել են 400 կոնտակտավոր, փրկարար ծառայության հոգեբանական ծառայության կողմից այս ընթացքում կոնտակտավորներին և նրանց ընտանիքի անդամներին և այլ քաղաքացիների, որոնք դիմել են, ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն»,- նշեց նա: Փոխնախարարն ընդգծեց, որ մինչ այս պահը, ըստ անհրաժեշտության, ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից համայնքների հետ համատեղ մի շարք հանրային տարածքներում իրականացվել են ախտահանման գործողություններ: «Եթե մինչ այս պահը իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղը առավոտյան ժամը 6-ից ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ողջ հանրապետության հանրային տարածքներում, մասնավորապես կանգառներում իմպերատիվ, օրը երկու անգամ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ»,- ընդգծեց Հարությունյանը:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ