Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արա Դարզիի և Արամայիս Կամալովի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արա Դարզիի և Արամայիս Կամալովի հետ
28.03.2020 | 15:21

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները և մարտի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, հայ պրոֆեսոր Արա Դարզիի և Մոսկվայի պետական համալսարանին կից բժշկական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Արամայիս Կամալովի հետ։


Ակադեմիկոս Կամալովի հետ քննարկվել են բժշկական ինժեներիայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցերը։ Անդրադառնալով նոր կորոնավիրուսի վերաբերյալ լորդ Դարզիի հետ իրենց նախորդ քննարկմանը՝ հեռախոսազրույցի ընթացքում նախագահը կարևորել է նոր կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու գործում ջանքերի համատեղումը և համագործակցությունը, փորձի փոխանակման և փոխօգնության անհրաժեշտությունը։ Նախագահը նշել է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ հեռավար ուսուցման դասախոսության ընթացքում առաջարկել է ապագա բժիշկներին և ինժեներներին աշխատել նոր կորոնավիրուսի բուժման համար կիրառվող թոքերի պարզագույն օդափոխիչներ ստեղծելու և Հայաստանում արտադրելու ուղղությամբ: Նախագահն առաջարկել է լորդ Դարզիին դիտարկել Լոնդոնի կայսերեկան քոլեջի բժշկական ինժեներիայի ոլորտի մասնագետների կողմից իր այս նախաձեռնությանն աջակցություն ցուցաբերելու և հայկական երկու բուհերի հետ համագործակցության հնարավորությունը։
Նախագահ Սարգսյանը մարտի 21-ին հեռախոսազրույց էր ունեցել նաև ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի հետ, որի ընթացքում վերջինս անդրադարձել էր ընկերության կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին: Այս համատեքստում նախագահը ողջունում է լորդ Դարզիի, Նուբար Աֆեյանի, McKinsey&Company ընկերության Ճապոնիայի մասնաճյուղի կառավարիչ գործընկեր, ընկերության խորհրդի անդամ Անդրե Անդոնյանի, IDeA հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Հայաստանի գիտւթյան և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր և խորհրդի անդամ, գործարար, ներդրող, բարերար Ռուբեն Վարդանյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ FAST հիմնադրամի կողմից կազմակերպվող և այսօր կայանալիք տեսակոնֆերանսը՝ համագործակցության ընդլայնման հնարավորությունները և գործնական աջակցության քայլերը քննարկելու նպատակով։

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ