Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ

Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ
28.03.2020 | 20:54

ԱԱՏՄ մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնը երևանյան սուպերմարկետներում արձանագրել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
«ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։


Արձանագրված հիմնական խախտումներն են՝
Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,
Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ։ Խախտվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր եւս։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։
Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում»,- գրված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ