Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում

Որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում
29.03.2020 | 13:49

Պեկինի բժշկական կենտրոններից մեկում գիտնականների միջազգային խումբը բացահայտել է օրգանիզմում նոր տեսակի կորոնավիրուսի պահպանման ժամանակը․ գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են ATSJournals ամսագրում։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ COVID-19-ով վարակվածների կեսի մոտ կորոնավիրուսը օրգանիզմում պահպանվում է 1-8 օր, անգամ բոլոր ախտանշանների վերացումից հետո՝ այդ պատճառով գիտնականները անհրաժեշտ են համարում կորոնավիրուսից բուժվածների կարանտինային գոտին 1-2 շաբաթով երկարաձգել։ Նրանք հետազոտել են միջինը 35․5 տարեկան 16 հիվանդի, որ բուժում են անցել հունվարի 28-ից փետրվարի 9-ը։ Նրանք առողջ են և կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը բացասական պատասխան է ցույց տվել։ Հետազոտության մասնակից թոքաբան Լոկեշ Շարման նշում է, որ հիվանդությունը նրանցից յուրաքանչյուրի մոտ տարբեր աստիճանի բարդությամբ է դրսևորվել, ինկուբացիոն շրջանը միջինը 5 օր է տևել, բոլորի մոտ եղել է բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ և շնչահեղձություն։

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ