Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աշխարհի թանգարանները միմյանց ծաղկեփնջեր են նվիրում

Աշխարհի թանգարանները միմյանց ծաղկեփնջեր են նվիրում
29.03.2020 | 13:52

Աշխարհի հարյուրավոր թանգարաններ միմյանց ծաղկեփնջեր են ուղարկում, որ «ծանր ժամանակներում» բարձրացնեն տրամադրությունը: Կարանտինի ժամանակ թանգարանները չեն աշխատում, սակայն, ինչպես նախկինում, նրանք օգտագործում են ցանկացած հնարավորություն իրենց հավաքածուներից լայն հասարակությանը ցուցադրելու արվեստի ինչ-որ ստեղծագործություն: Ծաղկեփնջեր ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է Նյու Յորքի Պատմության ընկերակցությանը և Հիրշհորն թանգարանին ու քանդակների այգուն: Առաջին հասցեատերը դարձել է ամերիկյան արվեստի Սմիթսոնովյան թանգարանի Ռենվիք պատկերասրահը: Նա ստացել է ամերիկացի Մարտին Ջոնսոն Հիդի ծաղկած խնձորենու ճյուղ:
«Մենք հւյս ունենք, որ այս փունջը ձեր օրը ավելի պայծառ կդարձնի»,- Թվիթերում մեկնաբանել է Նյու Յորքի Պատմության ընկերակցության ներկայացուցիչը:
Սմիթսոնովյան թանգարանն իր հերթին էստաֆետան հանձնել է Ակրոնի արվեստի թանգարանին` ուղարկելով նրան ծաղկեփունջ Գ. Լիման Սայենի հողմածաղիկներից:
Իսկ լոնդոնյան Թեյթ պատկերասրահ Հիրշհորնի թանգարանից և քանդակների այգուց ուղարկվել են Էնդի Ուորհոլի կապույտ ծաղիկները: Նյու Յորքում նոր պատկերասրահին բաժին են հասել հարևան Մետրոպոլիտենից Կլիմտի գործերը` #MuseumBouquet հեշթեգով: Ֆլեշմոբին միացել են ամբողջ աշխարհի 365 թանգարաններ: Նրանք սկսել են միմյանց ուղարկել ծաղկեփնջեր և աջակցության խոսքեր:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ