Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բոբ Դիլանը ութ տարվա լռությունից հետո երգ է թողարկել

Բոբ Դիլանը ութ տարվա լռությունից հետո երգ է թողարկել
29.03.2020 | 22:55

Ամերիկացի աշխարհահռչակ երաժիշտ, Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը ութ տարվա լռությունից հետո նոր երգ է թողարկել: Այս մասին գրում է Korrespondet.net կայքը:
17 րոպեանոց երաժշտական կոմպոզիցիան ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության մասին է: Երգը կոչվում է «Murder Most Foul», որ թարգմանաբար նշանակում է ամենակեղտոտ սպանություն:


Նշվում է, որ երգը նոր չի գրվել, բայց այն, չգիտես թե ինչու, այդպես էլ չի թողարկվել:
«Նախկինում չթողարկված այս երգը մենք վերջերս ենք ձայնագրել: Հնարավոր է՝ այն ձեզ կեհետաքրքրի: Պահպանեք ձեզ, ուշադիր եղեք, և, այո, Աստված կպահպանի ձեզ»,- Twitter-յան իր էջում գրել է Դիլանն ու հավելել՝ այսքան տարիների հավատարմության համար շնորհակալ է իր բոլոր երկրպագուներին:
Հիշեցնենք, որ երգիչը վերջին ալբոմը՝ «Tempest»-ը, թողարկվել էր 2012-ին:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ